Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյան. «Արվեստը կարող է հասարակությանը թեւեր նվիրել, բայց միեւնույն ժամանակ` նաեւ սմբակներ»:

Նոյեմբեր 02,2011 17:52

Այսօր  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, շրջայց կատարեց վերակառուցված եւ վերանորոգված լսարաններով, ծանոթացավ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվել են

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված ավելի քան 41 մլն դրամով:

Ինչպես տեղեկացրեց ռեկտոր Արմեն Մազմանյանը, ստեղծվում են նոր ամբիոններ, մուլտիմեդիայի ֆակուլտետ, բացվել են նոր` հոսքային լսարաններ, փոխվել է 60-ից ավելի դուռ եւ պատուհան,  գնվել տեխնիկա` կինոդահլիճներն աշխատեցնելու եւ ուսանողական պրակտիկա իրականացնելու համար: «Այսպես ասած` համալսարանը կարկատեցինք: Ամբողջը դեռ արված չէ,  բայց գոյության մինիմումն ապահովելու համար առաջին  փուլում արվեց այն, ինչ պետք էր»,- ասաց Արմեն Մազմանյանը:  Նա հավաստիացրեց, որ կատարված աշխատանքները կօգնեն ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ առավել որակյալ ֆիլմեր ներկայացնել. «Պետությունն ու ազգն առանց մշակույթի գոյություն ունենալ չեն կարող. դա քննարկելի չէ: Արվեստը կարող է հասարակությանը նվիրել թեւեր, բայց միեւնույն ժամանակ` նաեւ սմբակներ»: Շրջայցից հետո վարչապետը դիտեց «Գարեգին Նժդեհ` Հայաստան եւ ճշմարտություն» ներկայացումը, որ բեմադրվել է բուհի ուսանողների ջանքերով:

 ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930