ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրապարակային մեղադրել է արդարադատության նախարարությանը սխալ գործելաոճ ունենալու մեջ եւ հիշեցրել նախարար Հրայր Թովմասյանին իր դիմումի մասին՝ պատժել այն երեք դատավորներին, ովքեր անօրինություններ են կատարել: «Առավոտը» այս հիշեցման վերաբերյալ ստացավ նաեւ արդարադատության նախարարության պարզաբանումը. «Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քաջատեղյակ է խնդրին, նորից հիշեցնելու անհրաժեշտություն չկա: Համապատասխան ստորաբաժանման վարույթում շուրջ 20 դիմում կա եւ դրանցից որեւէ մեկին չի տրվում առաջնահերթություն: Այս պահին խնդիրն ուսումնասիրվում է, պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում»,- ասաց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ