Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքողին ստիպել են շնորհակալագիր գրել

Նոյեմբեր 02,2011 17:18

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակչուհի Սոֆյա Այվազյանն այս տարվա հուլիսի 22-ին եւ  27-ին գրավոր դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին ու հայտնել, որ գյուղում իր հարեւան Կարո Այվազյանը եւ նրա որդին`Արման Այվազյանը, որը ժամկետային ծառայության մեջ է, ծառայում է Երեւանում, օգտագործում են Կարոյի հոր` Հրանդիկ Այվազյանի անվամբ գրանցված «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը. որը չունի պետական համարանիշներ, չի անցել տեխնիկական զննություն:  Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնակատար Լ. Մելքոնյանը  օգոստոսի 12-ին գրավոր պատասխանել է. «Քաղաքացի Կ. Այվազյանի նկատմամբ 23.07.2011թ. առանց հաշվառման համարանիշների ավտոմոբիլը շահագործելու համար կազմվել է համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություն: Հայտնում ենք նաեւ, որ վերջինս եւ իր հայրը նախազգուշացվել են` հետագայում չշահագործել առանց հաշվառման համարանիշի ավտոմոբիլը»:  Հրանդիկ Այվազյանի մեքենան չի ունեցել ոչ պետհամարանիշներ, ոչ տեխնիկական  զննություն է անցել, ոչ էլ ունեցել է պարտադիր պետական ապահովագրություն, սակայն Ճանապարհային ոստիկանությունը  միայն առանց համարանիշներ վարելու համար է կազմել վարչական իրավախախտման արձանագրություն:  Բազմաթիվ բողոքներից հետո,  հոկտեմբերի 9-ին Սոֆյա Այվազյանը ինտերնետային նամակով բողոքել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. «Իմ դիմումի կապակցությամբ վարչությունից եկան 2 աշխատակից, ինձ ստիպում էին,  որ ես բացատրության մեջ նշեմ, որ  շնորհակալ եմ տեղի «ԳԱԻ» պետ Բոյաջյանից, այնինչ՝ ես դժգոհ եմ նրա դանդաղկոտության եւ ժամանակին դիմումիս ընթացք չտալու համար: Ես Բոյաջյանից դժգոհ եմ այն բանի համար ,որ իմ 3 ահազանգերին ժամանակին ընթացք չի տվել»:

Փորձեցինք այս առթիվ  իմանալ Ճանապարհային ոստիկանության աշխատակից Կարեն Բոյաջյանի տեսակետը: Սակայն նրա  բջջային հեռախոսահամարը չէր սպասարկվում: Սպասվում է, որ այս գործով առաջիկայում ՃՈ նոր հանձնախումբ կգա Իջեւան եւ Լուսաձոր:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930