ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը, որը մեղադրվում է 4000 դոլար կաշառք ստանալու համար, մինչ հոկտեմբերի 18-ն ուներ 3 պաշտպան: Պաշտպաններից մեկը՝ Արթուր Աթաբեկյանը, կալանավորվել է եւ մեղադրվում է խարդախության համար: Փաստաբաններ Վաղինակ Գեւորգյանն ու Կարեն Քամալյանը իրականացնում են ԱԱԾ քննիչի պաշտպանությունը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 18-ի դռնփակ նիստից հետո ներգրավվել է 3-րդ պաշտպանը՝ Էմիլ Պետրոսյանը: Տեղեկացնենք, որ Էմիլը «Հոկտեմբերի 27»-ի գործով զոհերից մեկի՝ Լեոնարդ Պետրոսյանի որդին է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ