Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերջին մի քանի ամիսներին մասնագիտացել է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի՝ ընդդեմ համանուն բնակավայրի բնակիչների դեմ հայցադիմումների լսումներում:
Այսօր 45 րոպե ուշացումով սկսվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ նշանակված Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ լեռնապատցի Բորիս Աշրաֆյանի գործի քննությունը: Գյուղապետը՝ դատական նիստն ավարտվելուն պես, մոտեցավ Վանաձորում «Առավոտի» արտահաստիքային թղթակից Անուշ Բուլղադարյանին՝ հանդիմանելով. «Դու քանի՞ գլխանի ես, որ սայթում նկարս դրել ես, առանց ինձ հարցնելու»:
Իսկ թե էլ ինչեր եղան, կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր տարբերակում: