Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՄԱԶ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջը, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նոյեմբեր 02,2011 16:55

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:10-ի սահմաններում 44-ամյա Էդմոն Ասատրյանը, վարելով «ԿԱՄԱԶ» մակնիշի 08 OU 876 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Տիգրան Մեծ 71 շենքի դիմաց՝ «Սասունցի Դավիթ» մետրոյին մերձակա հրապարակի տարածքում, վրաերթի է ենթարկել 83-ամյա Արեւհատ Մելիքյանին: 83-ամյա Արեւհատ Մելիքյանը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նախապատրաստվում են նյութեր: Ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Էդմոն Ասատրյանն աշխատում է «ՀԱՍ-ՄԵԽ» ՍՊԸ-ում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել