Նոյեմբերի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոխորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական (ժողովրդականներ, պահպանողականներ ու ռեֆորմիստներ, սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ) պատվիրակության հետ` Միլան Ցաբրնոխի ղեկավարությամբ:
Հանդիպման ընթացքում առաջին նախագահն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, նշելով ինչպես նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի ոչ օրինակարգությունը, մասնավորապես 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը: Մատնանշվել է երկրում հաստատված համակարգային կոռուպցիան` դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք են իրավական պետության և ժողովրդավարական ազատությունների բացակայությունը, ինչպես նաև կեղծված ընտրությունները:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը:
Ըստ ՀԱԿ մամուլի հաղորդագրության
Կարդացեք նաև