Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարկուտի տակ ընկած խաղող չեն ընդունում

Նոյեմբեր 02,2011 16:35

Վերջերս Հայաստան ժամանած գյուղոլորտի եվրոպացի մասնագետները զարմացել էին, որ մեր ժամանակներում կարկտահարությունից կարող է փչանալ գյուղացու բերքը : Նրանք իրենց հայաստանցի գործընկերներին տեղեկացրին, որ այժմ կան ժամանակակից այնպիսի մեթոդներ ու տեխնիկական լուծումներ, որ կարելի է զերծ մնալ բնական նման երեւույթներից: Նշենք, որ մթերման սեզոնին որոշ ընկերություններ հրաժարվում են գյուղացու՝ անգամ մասամբ վնասված բերքն ընդունել՝ պատճառաբանելով, թե անորակ է: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսում Aravot.am-ը գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից հետաքրքրվեց, թե գյուղացու եւ մթերող ընկերության միջեւ կնքված պայմանագրում կա՞ արդյոք հստակ չափորոշիչ, որը հստակ կսահմանի, թե գյուղացին ինչ որակի բերք պետք է հանձնի: Ըստ փոխնախարարի՝  «Այո, կա, քանի որ գյուղացին իր ապրանքը իրացնելու խնդիր ունի, իսկ գործարանի պատրաստի արտադրանքը պետք է լինի որակյալ»: Նրա խոսքերով, որակյալ ապրանքից է կախված նաեւ որակյալ արտադրանքը, ուստի գյուղացին պետք է ամեն ինչ անի, որ լավ ապրանք ներկայացնի ու ըստ դրա էլ վճարվի: Մեր այն դիտարկմանը, թե ոչ միշտ է, որ ապրանքի որակը կախված է գյուղացուց, պարոն Մակարյանն ասաց. «Այդ ո՞ր մի երկրում են գյուղացիներն ապահովված կարկտահարությունից: Ո՞վ է ասում՝ որակը կախված է միայն կարկուտից»:

Թե ինչ չափորոշիչներով են մասնավոր ընկերությունները, օրինակ՝ խաղողը մթերում, փորձեցինք պարզել «Պռոշյանի գինու եւ կոնյակի» գործարանի պատասխանատուներից: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ իրենք գյուղացու ապրանքից նմուշներ են վերցնում եւ լաբորատոր քննության հանձնում, որպեսզի այն մաքուր լինի եւ հիվանդություններ չունենա: Խաղողը պետք է հասուն լինի, սպիտակ տեսակներն ունենան 18 % շաքարայնություն, կարմիր տեսակները՝ 17% եւ ունենան իրենց սորտին համապատասխան տեսք:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930