ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Մաքս կոնցեռնի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում հրաժարականների շաբաթը գնահատեց որպես ներքաղաքական դաշտում նորմալ, բնականոն ընթացք՝ վստահեցնելով, որ առանձնապես չի զարմացել քաղաքապետի հրաժարականից. «Քաղաքապետի հայտարարությունը լսելուց հետո հասկացա, որ ոչ մի բան էլ չկա, մարդիկ մի օր նշանակվում են, մի օր ազատվում են: Մի քիչ անակնկալ էր Աբրահամյան Հովիկի հրաժարականը, բայց ինձ թվում է՝ էլի բնական է, եթե մարդը, որը առաջարկվում է նշանակվել որպես շտաբի պետ, իսկ ընտրությունները, բոլորս էլ գիտենք, թեժ են լինելու, որ այդ ամենը վերահսկվի եւ բացի այդ, չչարաշահվի, որ Ազգային ժողովի նախագահը որպես շտաբի պետ է աշխատում, ինձ թվում է՝ նորմալ ու շատ լավ որոշում է: Չէի սպասում այդ քայլը, բայց երբ որոշումը կայացվեց՝ տեսա, որ շատ հետաքրքիր, խելոք որոշում է»:
Որպես գործարար, Խ. Մանուկյանի համար վերջին հաշվով միեւնույն է, թե այդ պաշտոններում ովքեր կլինեն. «Գիտեք, էս վերջերս էնքան շատ են խոսում գործարարներից, ոնց որ գործարարները դարձել են մի այլ կատեգորիա, որոնք ինչ-որ լուրջ իրավունքներով են ապրում Հայաստանում, եւ իրենց ինչ-որ պայմաններ են պետք, որ մասնակցեն ներքին քաղաքական գործերին, այդպես չէ: Ես գտնում եմ, որ նոր նշանակումներն ավելի պետք է լավացնեն ե՛ւ գործարարների, ե՛ւ տնտեսության զարգացումը»:
Երբ պարոն Մանուկյանին հիշեցրինք, որ մեր երկրում քաղաքականությունն ու բիզնեսն իրար հետ փոխկապակցված են եւ, օրինակ, ինքն էլ ե՛ւ քաղաքական դաշտում է, ե՛ւ գործարարությամբ է զբաղվում, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ես չասեցի, որ ես գործարարությամբ եմ զբաղվում, ես ընդամենը քաղաքական դաշտում եմ, գործարար դաշտում չկամ, որեւէ բիզնես չունեմ, դրանք բիզնեսներ են, որոնց մեջ ես փայատեր եմ, ռեգիստրում գրանցված է, կա օրենք»:Xachik Manukyan
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև