Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում թափառող շներն ակտիվացել են

Նոյեմբեր 02,2011 15:22

Սյունիքի մարզկենտրոնի Կապանի թե՛ կենտրոնական փողոցներում, թե՛ ծայրամասային թաղամասերում օրվա տարբեր ժամերին կարելի է հանդիպել թափառող շների ոհմակների: Ավելին՝ շները ազատ ելումուտ են անում բնակելի շենքերի մուտքեր ու բարձր հարկեր: «Հլա ցերեկով ինչոր չափով չենք վախենում էդ անտեր շներից, բայց որ մութ ժամանակ միանգամից 5-6 շուն է դուրս գալիս դիմացից, ոտներս միանգամից թուլանում էչեմ ասում, է, որ հետդ երեխա է լինում՝ ինչքան է վախդ կրկնապատկվում: Չեմ հասկանում՝ ինչքա՞ն կարելի է բողոքել, ի՞նչ են մտածում ղեկավարները, ինչի՞ չեն մի բան անում, վերացնեն դրանց, բոլ եղավ, հերիք եղավ՝ մեզ լեղաճաք են անում: Մարդ  վախենա՞ իր քաղաքում ազատ քայլի: Էլ չեմ ասում մեր կոմբինատի աշխատողների մասին, որ գիշերվա հերթափոխներից ուշ ժամերին են տուն գալիս, ամեն րոպե կարող են շների հարձակման թիրախ դառնալ: Պիտի մի վնաս տա՞ն, մի դժբախտ դեպք լինի՞, որ քայլեր ձեռնարկեն», – վրդովված ասում են մարզկենտրոնի բնակիչները:

Փորձեցինք քաղաքի կոմունալ ծառայությունից ճշտել, թե ինչպես է լուծվելու թափառող շների խնդիրը: Կոմունալ ծառայության պետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ իրենք ընդամենը շների դեմ իրականացրած սպանդից հետո հավաքում են սպանված շների դիակները եւ ուրիշ ոչինչ, շների դեմ մի բան պիտի անի քաղաքապետարանը: Կապանի փոխքաղաքապետ Վարդան Գեւորգյանը, որը ժամանակին զբաղեցրել է կոմունալ ծառայության պետի պաշտոնը, «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ թափառող շների դեմ աշխատանքներ տարվում են: Տարին 2 անգամ՝ գարնանը եւ աշնանը շների սպանդ է իրականացվում, միակ կիրառվող տարբերակն էլ զենքով կրակելն ու սպանելն է: «Շների ներկայիս ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ արդեն մի քանի ամիս է սպանդ չի իրականացվում, հաշվի առնելով ամառային սեզոնին մարդկանց անցուդարձի աշխուժությունը, ուշ ժամերին փողոցներում մարդկանց ներկայությունը: Անվտանգության նկատառումներից ելնելով եւ դժբախտ դեպքերից խուսափելու համար` փողոցային, թափառող շների վերացման աշխատանքները հարկ ենք համարել  իրականացնել աշնանըՄեկ շաբաթից արդեն կիրականացվեն համապատասխան միջոցներ նրանց վերացման համար, որից հետո գիշերը սպանված  շների դիակները կհավաքվեն եւ կտեղափոխվեն քաղաքային աղբավայր ու կթաղվեն», – ասաց փոխքաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Կապանում եղել են դեպքեր, երբ հասարակության համար վտանգ ներկայացնող թափառող շների սպանդի ժամանակ սպանվել են նաեւ այդ պահին փողոցում շրջող, բայց քաղաքի անհատական տների սեփականատերերի շները, որ թափառող շուն չեն համարվում: Ուստի կապանցի շնատերերին խորհուրդ է տրվում թափառող շների դեմ պայքարի օրերին գիշերվա ժամերին փողոց դուրս չթողնել իրենց շներին :

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930