Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ները տարածքներ կվարձեն «աջ ու ձախ»

Նոյեմբեր 02,2011 15:12

Հաջորդ տարեսկզբից փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկատերերն այլեւս ստիպված չեն լինի  տարածքի  վարձակալության պայմանագրերը վավերացնել նոտարում, բավական է միայն  գրանցումը հաստատել կադաստրում: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց գործարար շահերի պաշտպանության ցանց հ/կ  համակարգող Գագիկ Պողոսյանը: Նրա խոսքերով, այսօր կառավարությունում տեղի ունեցած ՓՄՁ խորհրդի նիստի ժամանակ, որոշվել է ձեռնարկատերերից  պետական տուրքը գանձել հաստատագրված չափով եւ ոչ թե տարածքի մեծության հաշվարկով: Փոքր ու միջին բեռների փոխադրման ծախսերն էլ նվազագույնի հասցնելու համար խորհուրդը որոշել է զարգացնել արտահանումը մեքենաների միջոցով: Ներկրողի ու տեղական արտադրողի համար էլ բիզնեսը զարգացնելու համար հավասարությունն է պակասում. Խորհուրդը որոշել է հավասար պայմաններ ստեղծել: « Ներկրված ապրանքն ավելի էժան է, քան տվյալ արտադրանքի արտադրությունը մեր երկրում, ներկրողի ու տեղական արտադրողի միջեւ  անհավասար պայմաններ կան, առաջարկել ենք փոփոխություններ ավելացված արժեքի հարկերի մասով»,- մանրամասնեց պարոն Պողոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930