Լրահոս
Օրվա լրահոսը

Սուպերմարկետները՝ ՓՄՁ-ների թշնամի

Նոյեմբեր 02,2011 15:04

Հայաստանում սուպերմարկետները խնդիր են փոքր ու միջին բիզնեսի զարգացման ճանապարհին: Այդ խնդիրը պետք է լուծվի ինչ-որ  քաղաքականության  միջոցով: aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության համակարգող Գագիկ Պողոսյանը՝ միաժամանակ պնդելով, թե  գործարարներին սուպերմարկետ հիմնելն արգելելն էլ գործարար միջավայրում անհավասար պայմաններ կստեղծի. «Մյուս կողմից էլ, երբ խոշորի կենտրոնացում  է լինում, փոքր բիզնեսն էլ կարող է փակվել»: Նա դժվարացավ գնահատել կառավարության առաջարկած հարկային օրենքների փոփոխությունների նոր փաթեթը՝ նշելով, որ մամուլից է ծանոթացել առաջարկվող փոփոխություններին. «Համենայնդեպս, առաջարկվող փոփոխությունները փոքր բիզնեսին հաստատ չեն առնչվում»: Ստվերն ավելի շատ խոշո՞ր, թե՞ փոքր բիզնեսում է, այս հարցին դժվարացավ պատասխանել  պարոն Պողոսյանը, իսկ Տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանն էլ հավելեց. «Կարծում եմ՝ 2 տեղում էլ կա, թե հիմա ինչ քանակությամբ, ինչ նշանակություն ունի, կարեւորը այն է, որ կա ու պետք է վերացվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930