Լրահոս
Օրվա լրահոսը

Վախը մտել է Տավուշի միայնակ պառավների սիրտը

Նոյեմբեր 02,2011 14:46

Տավուշի մարզի գյուղերի միայնակ պառավները Կողբում ծեր կնոջ բռնաբարությունից եւ Իջեւանում բռնաբարության փորձից հետո գիշերները ամուր փակում են դռները: Մինչ օրս, հատկապես օրվա լույս ժամերին գյուղի ցանկացած բնակիչ կարող էր ազատ ելումուտ անել ցանկացած այլ բնակչի տուն: Հիմա այլ բարքեր են, առավել զգուշավոր՝ հատկապես օրվա մութ ժամերին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին  Իջեւանում 69-ամյա կնոջը բռնաբարելու փորձ կատարած Վազգեն Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով (բռնաբարության փորձ)  եւ 147 հոդվածի 1-ին մասով ( բնակարանի անձեռնմխելիության խախտում): Տեղեկացրել ենք, որ նա նախկինում գողության համար դատապարտվել  եւ 2 տարի 3 ամիս անցկացրել է ազատազրկման վայրում:

Մեր տեղեկություններով, Օհանյանը ազատազրկման վայրից վաղաժամկետ ազատվել է համաներմամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930