Ստամբուլում անցկացված աշխարհի առաջնությունում մեր հունահռոմեական ըմբիշների մասնակցությունը լրատվամիջոցները համարեցին չհաջողված: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այս գնահատականին մասամբ է համամիտ: Սակայն նա aravot.am-ին տված հարցազրույցում դժգոհեց որոշ լրագրողներից. «Որոշ լրագրողներ կան, որոնք, ասես, անհամբերությամբ սպասում են անհաջողությունների: Այդպիսիք հաջողություններն աշխատում են չնկատել: Իսկ անհաջողության դեպքում ամեն ինչ կրկնակի, եռակի խտացված են ներկայացնում», – ասաց օլիմպիական չեմպիոնը:
Լեւոն Ջուլֆալակյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում: