Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընդդիմադիրները պնդում են ԸՕ վերաբերյալ իրենց առաջարկները

Նոյեմբեր 02,2011 14:15

Այսօր ԱԺ «ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատվիրակությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպեցին  Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության անդամներին: «ժառանգությունը» ներկայացնում էին խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ քարտուղար Լարիսա Ալավերդյանը, իսկ ՀՅԴ-ը` խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների կողմից առաջարկվեց նոյեմբերի 2-ին եւ 3-ին Երեւանում այդ հանձնաժողովի հերթական նիստում քննարկել եւ հաստատվելիք փաստաթղթում ընդգրկել մի շարք հրատապ հարցեր: Առաջարկները վերաբերում էին Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, մասնավորապես` ԿԸՀ եւ ԸԸՀ-ների ձեւավորման նախկին մոդելի վերադարձին, ընտրողների ստորագրությամբ ցուցակների մատչելիությանը, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն, որոնք մեկ տարուց ավելի համարվում են «ժառանգության» եւ ՀՅԴ-ի համատեղ պահանջները:

Ըստ «Ժառանգության» լրատվական ծառայության մամուլի հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել