Այսօր` նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.00-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց 46-ամյա Լյուդվիգ Կնյազյանը, վարելով «Ֆոլցվագեն» մակնիշի 27 ՕՕ 490 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, ընդհարվել «Թայմս սքուեր» գիշերային ակումբի գովազդային վահանակին, այնուհետեւ իջել է գիշերային ակումբի սանդուղքներով ու հայտնվել ակումբի մուտքի դռան առջեւ:
Վթարի հետեւանքով վարորդը` Լյուդվիգ Կնյազյանը, եւ նրա որդին` 21-ամյա Հովիկ Կնյազյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի