Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի խնդիրները դուրս են զուտ բանակային լինելու շրջանակից

Նոյեմբեր 02,2011 13:20

Ընդդիմադիր գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանի համոզմամբ՝ «այն, որ այսօր բանակի խնդիրն արդեն դուրս է եկել զուտ բանակային լինելու շրջանակներից, եւ բանակում տեղի ունեցող միջադեպերն էլ մեկ կամ հարյուրավոր ընտանիքի վիշտը չեն այլեւս, արդեն ակնհայտ է»: Մասամբ համաձայնելով որոշ պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, թե՝ բանակում տեղի ունեցող միջադեպերն իրականում չեն ավելացել, այլ դրանք ավելի հնչեղ եւ հրապարակային են դարձել, Իգիթյանը, այնուամենայնիվ, մի վերապահում արեց. «Եթե դա նույնիսկ այդպես է, ապա դա տեղի ունեցավ շնորհիվ հասարակական մեծ աղմուկի: Այս համատեքստում քաղաքական ուժերը շատ ավելի քիչ դեր խաղացին, քան լրագրողներն ու հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները: Այսօր բանակում առկա խնդիրները լուծելու հարցում ամենաշատը շահագրգիռ է հենց մեր հասարակությունը, եւ դա լավ է»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել