Արտակարգ իրավիճակների Շիրակի վարչության տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 294 դեպք, ինչը 11 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նվազել է նաեւ զոհերի եւ վիրավորների քանակը: Անցած տարվա առաջին 9 ամիսներին զոհվել էր 28, վիրավորվել 210 մարդ, այս տարի՝ համապատասխանաբար՝ 20 եւ 156:
Ըստ նույն աղբյուրի, նվազել են գրեթե բոլոր արտակարգ պատահարները՝ փլուզումներ, հրդեհներ, ուժեղ քամի, օձի խայթոց, շան կծած եւ այլն, աճել են միայն ճանապարհատրանսպորտային պատահարները սննդից թունավորումներն ու կենցաղային այրվածքները:
2011 թվականի 9 ամիսների ընթացքում արտակարգ պատահարներից նյութական վնասը 181,729 միլիոն դրամ է, 2010-ի 839,312 միլիոնի փոխարեն:
Կարդացեք նաև