Կար այսպիսի մի բլոգ՝ melaniabarseghyan.blogspot.com: Գրում էի այնտեղ որոշ մանր-մունր բաներ՝ ճաշատեսակներ, կարծիքներ, անգամ, ներողություն անհամեստությանս համար՝ դատողություններ: Կար ու հիմա չկա: Տեղափոխվել է, եւ արդեն այստեղ է՝ «Առավոտի» վիրտուալ տարածքում: Մտավախությանս՝ ախր ես ինչպես «Առավոտի» կայքում ասենք բաղադրատոմսեր գրեմ, մեր առցանց խմբագիր Աննա Իսրայելյանը, ժպիտով պատասխանեց՝ «քո տարածքն է, ինչ ուզում ես՝ գրի»: Չգիտեմ՝ պատկերացնում էր նա, թե իր այդ պատասխանով ինձ ինչերի է դրդում, եւ արդյոք մոտ ապագայում չի զղջա իր մեծահոգության համար, բայց ես չեմ խոստանում, որ ձեռքերիս ազատություն չեմ տալու…