Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը հայ ծանրորդները մեկնում են Փարիզ

Նոյեմբեր 02,2011 13:10

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները վաղը մեկնում են Փարիզ, որտեղ նոյեմբերի 5-ին մեկնարկող եւ անցած տարի Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունների ընդհանուր արդյունքներով կորոշվի, թե Հայաստանը Լոնդոնի օլիմպիական խաղերում քանի մասնակից է ունենալու:

Տղաները (6 ծանրորդ) մրցավայր մեկնում են Պոդոլսկից, որտեղ վերջին ուսումնամարզական հավաքն էին անցկացնում, իսկ աղջիկները (4 ծանրորդ)՝ Երեւանից: Մեր ծանրորդներից նոյեմբերի 6-ին առաջինը մրցահարթակ մտնելու է 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, որից մեդալների սպասելիք, անկեղծ ասած, չկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930