«Ո՞ւմ մեղադրել, եթե Ադրբեջանը դառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Որեւէ անձի խնդիր չէ, որ բանակում այդքան անհաջողություններ են: Անձի խնդիր չէ, որ գներն այսպիսի թափով աճում են: Համակարգային ձախողումները անձով, մեղավորներ փնտրելով չեն լուծվում, համակարգի փոփոխություն է պետք, եւ մենք, որ առաջարկում ենք հրաժարական, հենց դա նկատի ունենք: Որեւէ կադրի փոփոխությամբ կամ փոխատեղմամբ որեւէ գլոբալ խնդիր չի լուծվի»,- վերջին եւ հնարավոր կադրային տեղաշարժերի վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Կարդացեք