Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրական հանձնաժողովների անդամներ՝ ԽԾԲ-ով

Նոյեմբեր 02,2011 12:47

Դասընթացի մասնակիցներից կընտրվեն թեկնածուի կամ կուսակցությունների առաջնորդների բարեկամներն ու ծանոթները

Արդեն մեկ ամիս է Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով դասընթաց-քննություններ է կազմակերպում հանձնաժողովների աշխատակիցների համար:
Հանձնաժողովներում աշխատելու համար դիմել է 40 հազարից ավելի մարդ, սակայն ըստ կազմակերպիչների, դա 5 անգամ ավել է պահանջվող կազմից: Կազմակերպիչները նշում են, որ հանրապետության 1080 ընտրատեղամասերում 8000 աշխատակիցը լիովին բավարար է: «Սակայն եթե առաջարկը կա, պարտավոր ենք, օրը 2 անգամ առնվազն 120 մարդու համար դասընթաց կազմակերպել եւ վերապատրաստել: Այս դեպքում ձեզ առաջարկող անհատը կամ կուսակցության անդամը կկարողանա ընտրություն կատարել, որ ավելի վստահելի մարդիկ կընդգրկվեն հանձնաժողովներում»,-ասում են Լոռու մարզ այցելած ԿԸՀ-ի աշխատակից Ստեփան Բարսեղյանը:
Քննության ընթացքում դասընթացի կազմակերպիչներն օգնում էին իրենց ծանոթ-բարեկամներին, ակնհայտ գործում էր խնամի-ծանոթ-բարեկամ /ԽԾԲ/ տարբերակը:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել