Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծ փողերը երկար քննարկում են պահանջում

Նոյեմբեր 02,2011 11:54

«Նաիրիտը» ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ Սովետական Միության արդյունաբերության «ֆլագմանն» էր, եւ ՍՍՀՄ-ի փլուզումից հետո վատ վիճակի մեջ հայտնվեց: «Նաիրիտը» կաուչուկի արտադրության հարցում ոտք էր մեկնում համաշխարհային լիդերների հետ եւ ապահովում էր ՍՍՀՄ-ի կաուչուկի ողջ պաշարը, եւ հիմա այդ հսկան տապալված է, եւ, բնական է, որ նրան ոտքի կանգնեցնելը մեծ եւ երկարատեւ աշխատանք է պահանջում»,- «Առավոտի» հարցին, թե ինչ փուլում է գտնվում ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամին (ՀՃՀ) Հայաստանի կառավարության ներկայացրած 400 մլն դոլարի հայտը, Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ՀՃՀ գործունեության ապահովման հարցերով գործադիր տնօրեն, Եվրասիական զարգացման բանկի  (ԵԱԶԲ) փոխնախագահ Սերգեյ Շատալովը: Ըստ պարոն Շատալովի՝ հայտը մանրամասն քննարկման կարիք ունի, եւ նման մեծ գումարներ նախատեսող վարկերը երկար են քննվում, տարբեր տեսանկյուններից նայվում՝ նոր որոշում կայացվում: Այս պահի դրությամբ դեռ հստակ պատասխան չկա, սակայն աշխատանքները տարվում են՝ քննարկվում են վարկի տրամադրման եւ մարման գրաֆիկը, կառուցվածքը, փնտրվում են ռազմավարական գործընկերներ, գործարանի վերագործարկման դեպքում՝ բնապահպանական խնդիրների լուծման ուղիներ… «Հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 3 տոկոսը, պետք է փաստենք, որ հայտը, որ ներկայացրել է ՀՀ կառավարությունը, մեծ գումար է կազմում, եւ մենք մտածում ենք ռազմավարական գործընկեր գտնելու մասին, որը կլինի վարկառուն, ոչ թե պետությունը, քանի որ պետության վրա նման ծանրաբեռնվածություն դնելը սխալ կլիներ»,- նկատեց պարոն Շատալովը:
Իր հերթին ԵԱԶԲ մյուս փոխնախագահ Գենադի Ժուժլովն ասաց, որ ԵԱԶԲ-ն Հայաստանի հետ արդեն մի քանի համատեղ ծրագրեր ունի, այդ թվում՝ տարբեր հայաստանյան բանկերի հետ իրականացնում է ՓՄՁ-ներին աջակցող նախագծեր, ֆինանսավորել է հացահատիկի գնումը, պարենային անվտանգության եւ գյուղատնտեսական ոլորտի հետ կապված մի քանի ծրագրերի ֆինանսավորում եւ այլն: «Ընդհանուր առմամբ մոտ քսան ծրագիր ենք քննել՝ Հայաստանի հետ կապված, եւ արդեն իսկ հինգ-վեց ծրագրեր ակտիվորեն իրականացնում ենք»,- եզրափակեց պարոն Ժուժլովը:
Հիշեցնենք, որ ՀՃՀ-ն՝ 8,513 մլրդ դոլար ֆոնդով, հիմնադրվել է վեց երկրների կառավարությունների կողմից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, Ղրղըզստան եւ Տաջիկստան: Հենց այս նույն երկրներն էլ հանդիսանում են Եվրասիական զարգացման բանկի անդամները:

Ալմաթի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930