Ալիկ Սարգսյանը երկար տարիներ ծառայել է սերժանտական վարչախմբին: Իրականացրել է բոլոր հնարավոր ապօրինությունները՝ Սերժի քաղաքական հակառակորդներին հետապնդելու, ահաբեկելու համար: Փակել է տվել ճանապարհները, տակից-գլխից խոսել է, սպառնացել է շեֆի պաշտոնավարությանը սպառնացողներին: Եվ չնայած այս ամենին՝ Ալիկ Սարգսյանը չի արժանացել սեփական պաշտոնանկության լուրը եթե ոչ առաջինը, գոնե առաջիններից մեկը իմանալու պատվին: Նա՝ սերժանտական իշխանության այդ երկարամյա սպասարկուն, լրագրողներից է իմացել, կամ գուցե՝ իր մորքուրի տղայի ընկերոջ հարեւանի բաջանաղի ախպոր տղուց, որ իրեն պաշտոնանկ են անում:
«Հայկական ժամանակ»