Նոյեմբերի 1-ին`ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր քաղաքի Սարի-Թաղ թաղամասից դեպի Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողանքային երևույթներ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Սարի-Թաղ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 2, 4 և 8 տների հարակից տարածքում ակտիվացել է սողանք (30մ երկարությամբ, 2մ լայնությամբ և 0.5մ խորությամբ): Ըստ նախնական տվյալների՝ սողանքի ակտիվացման պատճառ է հանդիսացել վերոգրյալ տների կոյուղաջրերի հոսքը հողի ընդերք: Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն