Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՒ. Տերն ու ծառան

Նոյեմբեր 02,2011 11:30

«Գործի չլինեմ էլ, գործից էլ հանի, իրա կողքը ծառայելու եմ մինչեւ վերջ», նախօրեին Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին ասել է արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

«ՉԻ» – Փաստորեն Ալիկ Սարգսյանը մինչեւ հիմա չի հասկացել, որ ինքը պետք է ոչ թե Սերժ Սարգսյանին ծառայեր, այյ պետությանը եւ օրենքին։ Բայց սա դեռ ոչինչ։ Հիմա պատկերացրեք՝ Սերժ Սարգսյանն Ալիկ Սերգեյիչին գործից հանել է, բայց սա համառորեն ոչ մի տեղ չի գնում, «իրա կողքը» մինչեւ վերջ ծառայում Է։ Սերժ Սարգսյանի թիկնապահներր նրան հրմշտում են, աջուձախ քաշքշում, բայց նա դիմադրում է, ոտները գետնին զարկում ու գոռում՝ «թողեք ծառայեմ…»։

Ի դեպ, ամենայն հավանականությամբ երեկ նախագահականում հենց այդպիսի մի տեսարան էլ խաղարկվել Է, որովհետեւ Սերժ Սարգսյանն Ալիկ Սերգեյիչին խորհրդական է նշանակել։ Կարելի է չկասկածել, որ նախկին ոստիկանապետն իսկապես արժեքավոր խորհուրդներ կարող է  տալ Սերժ Սարգսյանին։ Ներքաղաքական կյանքն աշխուժանում է, եւ նախագահականի դիմաց բողոքի ակցիաների պակաս հազիվ թե գգացվի։ Ափսոս միայն, որ ծառաները, որպես կանոն, խորհուրդ տալու իրավունք չեն ունենում։ Նրանց գործը ծաոայելն է։

 «Չորրորդ Ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930