«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ մինչ այս անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ՝ պարզելու՝ ճի՞շտ են մեր տեղեկությունները, որ նա անդամագրվել Է «Օրինաց երկիր» կուսակցությանը։
– Չի բացառվում։ Բայց դեռ 15-20 րոպե չի անցել, Դուք ո՞նց իմացաք։
– Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց ՕԵԿ։
– Անկեղծ ասած, մի բառով կպատասխանեի՝ լավ եմ արել։ Բայց քանի որ պատգամավոր եմ, քաղաքականության մեջ եմ ու «լավ անել» հասկացողություն գոյություն չունի, սխալ կընկալվի, ստիպված եմ բացատրություն տալ։
Կարդացեք նաև
– Հայտնի Է, որ այսօր ՕԵԿ-ն այնքան Էլ հեղինակավոր կուսակցություն չէ Բացի այդ, ՀՀԿ-ն կարծես ավելի «մոդայիկ» է
– Երբ շատ մարդ մի տեղ Է սկսում վազել, անպայման դրանց մեծ մասը կամ մի մասը ոտնատակ Է լինում, որովհետեւ մանավանդ մեր նման փոքր երկրում էդքան մեծ պրոսպեկտ չունենք։ Այդ իսկ պատճառով ես ընտրեցի ավելի դժվար ճանապարհ, որտեղով հաճելի լինի քայլել։
– Իսկ մինչեւ ո՞ւր եք քայլելու ՕԵԿ-ի հետ։
– Ես նույնն եմ մնալու, ես աշխատելու եմ լինել խորհրդարանում, որովհետեւ իմ ընտրողն Է ուզում։ Ես ուրիշ հակումներ չունեմ ու այսօրվա իմ քայլը մի շարք բաներով Է բացատրվում։ Նախ օրենքն Է պահանջում, որպեսզի որեւէ կուսակցության անդամակցես։ Մինչ այժմ այդ պահանջը չկար։ Բացի այդ, ես նախագահի թիմի անդամ եմ, հետեւաբար պետք է լինեմ նախագահի համակիր գաղափարակից կուսակցություններից մեկում։ Իշխող 3 կուսակցություն կա խորհրդարանում. Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան»։ Հանրապետականը կարծեք թե ծանրաբեռնված է անհասկանալի։ Միգուցե իմ անհրաժեշտությունն Էլ չունի, ուրեմն պիտի գնամ ՕԵԿ, որտեղ ստիպված չեմ լինի իմ տեսակը փոխել, կաշկանդվել։
Թամարա Միքայելյան