Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱ. Զուրաբյան Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ից դո՞ւրս է դիտում

Նոյեմբեր 02,2011 11:04

Վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից անմիջապես հետո, ՀԱԿ քարոզիչները նետվել են մեկնաբանելու եւ «թարգմանելու» առաջնորդի արտահայտությունները։ Առավել մեծ եռանդով նրանք կենտրոնացել են Տեր-Պետրոսյանի այն ձեւակերպումների վրա, որոնցից ակնհայտ է դառնում. ՀԱԿ-ը պատրաստվում է ԱԺ հերթական ընտրություններին։
Հատկապես Լ.Զուրաբյանն է բորբոքվել. «Գիտե՜ք շատերը մեզ սխալ են հասկացել կամ հատուկ այդպես են մեկնաբանում, կոնգրեսը չի ասել, որ մենք պատրաստ ենք հերթական ընտրություններին մասնակցել»։
Իսկապե՞ս կոնգրեսը չի ասել։
Ունկնդրում ենք Լ.Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 28-ի ելույթը։ Մարդը մասնավորապես ասում է. «Հայ ազգային կոնգրեսը, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»։ 
Ի՞նչ է դա նշանակում, եթե ոչ այն, որ ընդունում են արտահերթ ընտրությունների հասնելու իրենց մտադրությունների իրականացման անհնարին կամ անհեռանկար լինելը եւ միաժամանակ համակերպվել հերթական ընտրությունների տարբերակին։
Նույն ելույթի վերջնամասում նույն Լ.Տեր-Պետրոսյանը, հնչեցնելով նախագահի հրաժարականի վերաբերյալ իրենց կարգախոսը, հստակ ասում է բառացիորեն հետեւյալը. «Առաջիկա ամիսները մենք նվիրելու ենք այս կարգախոսը ողջ ժողովրդի համոզումը դարձնելու խնդրին…»։ 
Հենց միայն «առաջիկա ամիսների» մասին ակնարկը այնքան խոսուն է, որ նույնիսկ հավելյալ մեկնաբանության կարիք չի զգացվում։ Թե՞ Զուրաբյանը, երբ պնդում է՝ «կոնգրեսը չի ասել…», Տեր-Պետրոսյանին կոնգրեսից դո՞ւրս է դիտում։
Իսկ նյարդայնացել են կոնգրեսականները, որովհետեւ իրենց առաջնորդի քիչ թե շատ պարզ արտահայտած միտքը մարդիկ, իրենց համակիրները ընկալել են այնպես, ինչպես որ կա։ Շատերը, որ դեռ չէին հասցրել պաղել, հիասթափվել են, իսկ ավելի վաղ պաղածների հիասթափությունն էլ խորացել է։ «Մոբիլիզացիոն ռեսուրսը» սկսել է «դեմոբիլիզացվել»։

Մ.ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930