Լրահոս
Օրվա լրահոսը

Սաադի Կադդաֆին դիմել է Ինտերպոլին` խնդրելով չեղյալ համարել իր նկատմամբ հայտարարված «կարմիր զգուշացումը»

Նոյեմբեր 02,2011 05:52

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադդաֆիի որդիներից մեկը` Սաադին, որը գտնվում է Նիգերում, դիմել է Ինտերպոլին` խնդրելով չեղյալ համարել իրեն ձերբակալելու եւ Լիբիային հանձնելու սանկցիան, քանի որ իրեն հայրենիքում հաշվեհարդար է սպառնում: Այդ մաին reuters-ին ասել է Սաադի Կադդաֆիի փաստաբան, ամերիկացի Նիկ Կաուֆմանը: Սաադին եւ նրա փաստաբանը հայտարարում են, թե Լիբիայի նոր իշխանությունները չեն կարող նրա համար արդար դատաքննություն եւ նույնիսկ  անվտանգություն երաշխավորել, ինչը կասկածյալին էքստրադիցիայի ենթարկելու պարտադիր պայման է:

Ինտերպոլը Լիբիայի նոր իշխանությունների խնդրանքով ժամանակին Մուամմար Կադդաֆիի եւ նրա որդիների` Սեյֆ ալ-Իսլամի եւ Սաադիի, ինչպես նաեւ նրանց ազգականի` Լիբիայի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Աբդալլա աս-Սենուսսիի նկատմամբ հետախուզում` «կարմիր զգուշացում» էր հայտարարել: Այդ փաստաթուղթը նշանակում  է, որ այս անձանց Ինտերպոլի անդամ-երկրները պետք է կալանավորեն եւ հանձնեն Լիբիային:

Հոկտեմբերի 20-ին Մուամմար Կադդաֆին եւ նրա որդին` Մութասսիմը, Լիբիայի նոր իշխանությունների համակիրների կողմից գերեվարվել էին, ապա` խոշտանգվել  եւ սպանվել, թեեւ ավելի վաղ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը ( ԱԱԽ) խոստացել էր Կադդաֆիի եւ նրա մերձավորների նկատմամբ արդար դատաքննություն իրականացնել: «Իմ վստահորդին սպասվում է նույն դաժան ճակատագիրը, եթե նա հանձնվի Լիբիային»,- Ինտերպոլին հասցեագրած իր նամակում  հայտարարել է փաստաբան Կաուֆմանը` հավելելով, թե «կարմիր զգուշացումը» զուտ քաղաքկաան որոշում է, որը կոչված է նպաստելու ԱԱԽ կողմից իր վստահորդի եւ նրա ընտանիքի նկատմամբ  հետապնդումներին: «Ես խնդրում եմ իմ վստահորդին նախնական կալանքի վերցնելու նպատակով հայտարարված «կարմիր զգուշացումը» չեղյալ հայտարարելու  վերաբերյալ արագ որոշում ընդունել»,- գրել է Սաադի Կադդաֆիի պաշտպանը:

Ի դեպ, Սաադի Կադդաֆին նախկին ֆուտբոլիստ է ու գործարար: Նա սեպտեմբերի կեսերին փախել էր  Նիգեր, որի իշխանությունները հայտարարում են, թե մտադիր չեն Սաադիին հանձնել Լիբիայի նոր իշխանություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930