Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադան էլ հրաժարվեց ֆինանսավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Նոյեմբեր 02,2011 05:20

Հետեւելով Միացյալ Նահնագների օրինակին, Կանադան եւս որոշում է ընդունել դադարեցնել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի (ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության) ֆինանսավորումը: Այդ որոշումը, ինչպես ԱՄՆ-ի դեպքում, պայմանավորված է  կազմակերպությանը Պաղեստինի անդակացությամբ: Կանադային կայացրած որոշման մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջոն Բըրդը, որը նաեւ պարզաբանել է, թե` ՅՈՒՆԵՍԿՕ-ին Պաղեստինի լիիրավ անդամի կարգավիճակ տալը չի նպաստում մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:  Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ավելի վաղ Կանադայի ԱԳ նախարարը լրագրողներին ասել էր, թե Կանադան ուրախ չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած որոշման համար. «Մենք հիմա գնահատում ենք կազմակերպությանն անդամակցելուց հետո այդ երկրի ապագան եւ որոշում, թե ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը»:

Հիշեցնենք, որ Կանադան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեին փոխանցում է տարեկան 10 մլն. դոլար, ԱՄՆ-ի ֆինանսական ներդրումն այդ կազմակերպությանը կազմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբողջ բյուջեի 22 տոկոսը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն  կազմակերպությանը Պաղեստինի լիիրավ անդամակցության մասին որոշումն ընդունել էր հոկտեմբերի 31-ին: Այդ որոշման օգտին քվեարկել էր 107 մասնակից-երկիր, 14-ը, այդ թվում` ԱՄՆ-ն եւ Իսրայելը  «դեմ» էին արտահատվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930