Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման եւ Սարկոզին միասին կտոնեն Լիբիայում ռազմական գործողության ավարտը

Նոյեմբեր 02,2011 02:10

Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին նոյեմբերի 4-ին Կաննում պաշտոնական արարողությամբ կտոնեն Լիբիայում ՄԱԿ-ի մանդատով իրականացված ՆԱՏՕ-ի գործողությունների ավարտը, որը պսակվեց Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի ֆիզիկական ոչնչացմամբ:

«Երեկ կեսգիշերին, յոթ ամիս տեւած հաջող ջանքերից հետո, ավարտվեց  լիբիական ժողովրդին պաշտպանելուն եւ աջակցելուն ուղղված ՆԱՏՕ-ի «Միավորված պաշտպան» գործողությունը: Լիբիական ժողովուրդը հասավ ազատության: Նոյեմբերի 4-ին, «G20»-ի գագաթաժողովից հետո, նախագահ Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կմասնակցեն  ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ռազմական միության պատվին կազմակերպվելիք արարողությանը»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին:

РИА Новости-ի փոխանցմամբ, Օբաման եւ Սարկոզին արարողության ժամանակ կշփվեն լիբիական գործողությանը մասնակցած ամերիկացի եւ ֆրանսիացի զինծառայողների հետ:

Հիշեցնենք, որ Լիբիայում զինված ապստամբությունը տեւեց շուրջ 9 ամիս: Իշխող ռեժիմի եւ ընդդիմության դիմակայության ողջ ընթացքում զոհվեցին հազարավոր մարդիկ, նավթով հարուստ այդ երկրի տնտեսությունը ահռելի վնասներ կրեց, երկիրը 42 տարի ղեկավարած Մուամմար Կադդաֆին սպանվեց հոկտեմբերի 20-ին՝ իր հայրենի Սիրթ քաղաքի մատույցներում՝ ընդդիմադիր ուժերի գրոհայինների կողմից գերեվարվելուց հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930