Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք շաբաթ օրվան

Նոյեմբեր 01,2011 00:00

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում արծաթե եւ բրոնզե մեդալակիրների հարցը հետաձգվեց վերջին՝ 28-րդ տուր: Մրցանակային տեղերին հավակնող բոլոր չորս թիմերն էլ երեքական միավոր վաստակեցին: «Գանձասարը» հաղթեց «Իմպուլսին»՝ 1:0, «Փյունիկը»՝ «Արարատին»՝ 1:0, «Միկան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց արդեն չեմպիոնի կոչումը նվաճած «Ուլիսի» դարպասը, իսկ «Շիրակը» 0:2 հաշվով պարտվեց «Բանանցին»:
Եզրափակիչ տուրից առաջ «Գանձասարն» ու «Փյունիկը» ունեն 45-ական միավոր, իսկ «Բանանցն» ու «Միկան»՝ 43-ական: Շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, հանդիպելու են «Արարատն» ու «Շիրակը», «Միկան» ու «Փյունիկը», «Իմպուլսն» ու «Ուլիսը», «Բանանցն» ու «Գանձասարը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել