Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական շիլաշփոթ

Նոյեմբեր 01,2011 00:00

\"\"ՌԴ պետդումայում անտրամաբանական են համարում երկրի կրթության եւ գիտության նախարարության երկատվելը, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: ՌԴ պետդումայի կրթական հարցերով պատասխանատու Գրիգորի Բալիխինն ընդգծել է, որ իր գոյության 7 տարիների ընթացքում նման կառուցվածքով կրթության նախարարությունը փաստել է իր արդյունավետությունն ու կենսունակությունը: Ռուս խորհրդարանականը նաեւ գտնում է, որ հանրակրթական դպրոցը բաժանել միջին մասնագիտական կրթությունից՝ ճիշտ չէ, մանավանդ՝ բարձրագույն կրթությունը հանրակրթության պատվիրատուն է: Ըստ «Ռեգնումի», 2012-ի ընտրություններից հետո ՌԴ ԿԳ նախարարությունը կիսվելու է երկու մասի. առաջինը զբաղվելու է դպրոցների ու մանկապարտեզների քաղաքականության մշակմամբ, երկրորդը՝ միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններով: Վերջինը նաեւ պատասխանատու է լինելու գիտության ոլորտում պետական քաղաքականության իրացմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել