Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահացած երեխաները կրծքի կաթ քիչ են կերել

Նոյեմբեր 01,2011 00:00

\"\"Պետությունը պետք է աջակցի, որպեսզի մայրերը մինչեւ 6 ամսական նորածիններին կրծքով կերակրեն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկական առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա խոսքերով՝ կուրծք ուտող երեխաները 7-10 անգամ քիչ են հիվանդանում եւ 7 անգամ քիչ են մահանում. «Կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է՝ եւ եթե ոչ մի բան էլ չարվի եւ միայն ապահովվի երեխայի կրծքով կերակրումը, ապա աշխարհում մանկական մահացությունը կկրճատվի 10%-ով»: «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ մեր երկրում հետազոտություն է արվել 2 հազար երեխայի շրջանում, ինչպես տեղեկացրել է նախարարության պաշտոնյան՝ արձանագրվել է, որ մահացած երեխաները կրծքի կաթ են կերել 1 ամիս, իսկ կենդանի երեխաները՝ 5 ամիս, մահացած երեխաների 34%-ն է կրծքով կերակրվել, իսկ կենդանի երեխաների՝ 90%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել