Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում բոլոր տեսակի հրաժարականներին վերաբերող լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Նոյեմբեր 01,2011 21:48

 «Բոլոր տեսակի հրաժարականներին վերաբերող լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- մեկնաբանելով Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը, այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այսօր բանակի   ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարի հետ միասին՝ տեղակալներով եւ ողջ կենտրոնական ապարատով   իրենց պաշտոններին են»,- ասել է ՊՆ նախարարը:

2012թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է պաշտպանության   ոլորտին հատկացնել 150 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 3.5 տոկոսը: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, 2012թ. նախատեսված հատկացումները 5.6   տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ֆինանսավորման ծավալը:

Նախարարը պարզաբանել է, որ նախորդ տարվա համեմատ հավելյալ  հատկացումները նախատեսվում է ուղղել առաջին հերթին բանակի համալրման ծրագրով նախատեսված կառուցվածքային փոփոխությունների   եւ թվակազմի ավելացման  խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացմանն  ու համալրմանը, նոր ձեռք բերած համակարգերի ու սարքավորումների  պահպանմանն ու շահագործմանը: Ս. Օհանյանը ընդգծել է, որ առայժմ  աշխատավարձի բարձրացում  չի նախատեսվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930