«Այսօր ՀՀ ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի»,- այսօր Կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելով ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին, նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: President.am-ի տեղեկացմամբ, հանրապետության ղեկավարը նշել է, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջև դրված խնդիրները, որի համար նախագահը նրան շնորհակալություն է հայտնել և ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Նոր ոստիկանապետի նշանակման կապակցությամբ, Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են, և մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու:
Ալիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ոստիկանության համակարգի և իր նկատմամբ ցուցաբերված վստահության և աջակցության համար: Նա շնորհավորել է նորանշանակ ոստիկանապետին, ցանկացել բեղմնավոր աշխատանք:
Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ համակարգում մեկնարկած բարեփոխումները կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, առաջ քաշված խնդիրները պատշաճ կերպով կլուծվեն, որի արդյունքը կլինի հասարակության մեջ օրենքի գերակայության ամրապնդումը: