Շոու բիզնեսի գործող «կանոններին» համապատասխան՝ որոշ «ձեռնարկատերեր» ձեռնամուխ են եղել համաշխարհային օպերային գրականության, այդ թվում՝ Բիզեի «Կարմենի», Վերդիի «Տրավիատայի» եւ այլնի պոռնո կամ էրոտիկ տարբերակների բեմադրությանը: Դրանցով լցված է նաեւ համացանցը: Սոպրանո Իրինա Զաքյանն առաջինն է մեր արվեստագետներից, որ վերջերս Գերմանիայի Berlin Cathedral-ում հաջողությամբ մասնակցեց Վերդիի «Ռեքվիեմի» բեմականացմանը:
Հետաքրքրությանը, թե հրավերի դեպքում արեւմուտքում երգչուհին հանդես կգա՞ էրոտիկ կամ «բաց» օպերային ներկայացումներում, Իրինա Զաքյանը պատասխանեց. «Թատրոններում ժամանակակից մոտեցումներն ընդունում եմ: Ու թեեւ Գերմանիայի որոշ քաղաքների օպերային թատրոններում նախկին հայաստանցի գործընկերներս հանդես են գալիս նման բեմադրություններում, ես դա ընդհանրապես մերժում եմ»: