«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» ակցիայի ակտիվիստներն այսօր բնապահպանության նախարարության շենքի առջեւ նույն պահանջով էին համախմբվել՝ դադարեցնել Ջրվեժի մոտ ՀԷԿ-ի կառուցումը: Ակտիվիստ Սամվել Վերմիշյանը aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ռոբշին» ընկերության կողմից երեկ տարածած հայտարարությունը, թե ջրվեժի մոտ դադարեցրել են շինարարական աշխատանքներն ու հեռացրել շինտեխնիկան, դեռ չի նշանակում, որ խնդիրը վերջնական ու դրական լուծում է ստացել: Նրա խոսքերով, իրենք շարունակելու են իրենց պայքարը: