Լրահոս
Օրվա լրահոսը

Ամլացնել մանկապիղծներին. մասնագետները դեմ են Վիկտոր Դալլաքյանի առաջարկին

Նոյեմբեր 01,2011 18:25

«Մանկապիղծների նկատմամբ որպես հարկադրանքի միջոց քիմիական եղանակով ստերջացման կիրառության հնարավորությունը կամ անհնարինությունը» խորագիրը կրող քննարկման կազմակերպիչ «Կանանց ռեսուրսային կենտրոնը» այսօր անդրադարձավ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագծին, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն: Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ օրենքի 15-րդ գլխում նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների շարքը պետք է համալրվի եւս մեկով՝ «քիմիական եղանակով ստերջացումով»:

Միջոցառման նպատակն էր քննարկել, թե որքանով է Հայաստանում հնարավոր մանկապիղծների նկատմամբ որպես հարկադրանքի միջոց կիրառել քիմիական եղանակով ստերջացումը:

Իրավաբան Դավիթ Թումասյանի համոզմամբ՝ նախագիծը կարգավորում է ստերջացման ենթակա անձանց շրջանակը, ստերջացման իրականացման կարգը. ըստ նրա՝ քիմիական եղանակով ստերջացման երեւույթը կիրառվում է եվրոպական մի շարք զարգացած երկրներում: Քիմիական եղանակով ստերջացումը իրականացվում է հետեւյալ կերպ. սեռական ոտնձգություն կատարած մարդուն ներարկում են տեստոստերոն, որը ժամանակավոր ամլացնում է նրան եւ զրկում սեռական ցանկություններից:

Չնայած այս ամենին՝ մասնագետները դեմ արտահայտվեցին այդ մեթոդին, նշելով, որ մանկապիղծները սեռական խանգարումներ ունեցող անձինք են եւ վերջիններին ամլացնելով չես բուժի, հակառակը՝ նրանք ավելի կագրեսիվանան: Քննարկման մասնակիցները նաեւ նշեցին, որ չնայած նախագիծը լավն է, բայց Հայաստանի համար չէ:

Նշենք, որ քիմիական եղանակով ստերջացումը կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում (Գերմանիա, Շվեդիա,Դանիա, Միացյալ Թագավորություն, Չեխիա եւ այլն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930