Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Միայն պետության ջանքերը բավարար չեն լրացուցիչ կրթության այժմյան պահանջարկը բավարարելու համար»

Նոյեմբեր 01,2011 17:19

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր` ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների եւ մեթոդական ձեռնարկների մշակման, դպրոցական եւ զանգվածային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: ԿԳ նախարարը հուշագրի շրջանակում կարեւորել է հատկապես  դպրոցական ծրագրում  տնտեսագիտական եւ ձեռներեցության հմտությունների ներգրավումը: Տնտեսագիտություն առարկան պարտադիր չի լինելու, այն ներառվելու է լրացուցիչ կրթական ծրագրերում, որն իրականացվելու է մանկավարժության նորարարական մեթոդներով: Նախարարը մասնավորապես նշել էԴպրոցներում երեխաներին ձեռներեցության մասին տարրական գիտելիքներ տալը ժամանակի պահանջ է: Միայն պետության ջանքերը բավարար չեն լրացուցիչ կրթության այժմյան պահանջարկը բավարարելու համար: Փորձը ցույց է տալիս, որ առավել հաջողված են կրթական այն նախաձեռնությունները, որոնք իրականցվում են հասարակական կառույցների հետ համատեղ»:

Ըստ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930