Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Ծաղկավանի գյուղապետն առաջարկում է սողանքի գոտին շրջանցող ճանապարհ կառուցել

Նոյեմբեր 01,2011 17:10

Հոկտեմբերի 29-ին տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի կենտրոնում սողանքից քանդվել է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհից  գյուղ մտնող  ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը եւ երթեւեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի եւ շատ վտանգավոր:Այս մասին գյուղապետը տեղեկացրել է մարզպետարանին, մարզպետարանն էլ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը ասաց, որ փլուզված հատվածում սողանքային երեւույթներն սկսվել են դեռ ապրիլին, իսկ աշնանային  անձրեւների հետեւանքով սողանքն ավելի  է ծավալվել: Գյուղապետն  առաջարկել է  հարցի լուծման, ճանապարհի վերականգնման  տարբերակ. գումարով փոխհատուցել  ճանապարհին հարակից սեփականաշնորհված 2 հողամասերի տերերին, եւ նոր ճանապարհ կառուցել այդ հողերով:

Առայժմ  ավտոբուսները գյուղի կենտրոնից վերեւ չեն բարձրանում, մարդատարներն էլ 5 մետր երկարությամբ վտանգավոր այդ հատվածը զգուշությամբ են անցնում: Ներքին Ծաղկավան համայնքը նախկինում էլ է եղել սողանքային գոտի: 5 տարի առաջ պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվեց  համայնքի 7 ընտանիքի, որոնց տները տուժել էին սողանքից:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930