Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճի մատույցներում ապրողները անտեղյակ են, որ թունավորվել կամ թունավորվելու են

Նոյեմբեր 01,2011 17:08

«Սեւանա լճի համար պայքարում ձեզ հետ են նաև Գեղարքունիքի մարզի հ/կ-ները»,- «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում գրել է Սեւան քաղաքի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հ/կ նախագահ Սաթիկ Բադեյանը:

«Նախաձեռնությունը Սեւանա լճի ափամերձ համայնքների համար կենսական եւ ռազմավարական նշանակություն ունի, էլեկտրոնային տեղեկատվությունը միշտ չէ, որ հասանելի է այն համայնքների բնակիչների համար, ովքեր գտնվում են աղտոտման անմիջական ազդեցության տակ: Նրանք, ովքեր առաջինն են թունավորվելու կամ արդեն թունավորված են, չեն էլ պատկերացնում, թե դա ինչի հետեւանք է եւ իրենց հասանելի միակ հեռուստատեսությամբ լսում են, որ «GeoProMining Gold»-ը Վարդենիսում մշակույթի տուն է վերանորոգում եւ այլ բարեգործություններ անում: Գյուղատնտեսության համար անբարենպաստ բնակլիմայական պայմաններում գտնվող այս համայնքներում, որտեղ մարդկանց հիմնական զբաղվածությունը եղել է ձկնորսությունը, իսկ այսօր արդեն եկամտի միակ աղբյուր հանդիսացող ձուկն այլեւս չկա, մեծ գայթակղություն է հանքարդյունաբերության մեջ աշխատելու հնարավորությունը, այն էլ, երբ ոչ մի տեղից տեղեկատվություն չունեն, թե վերջնական արդյունքում որքան թանկ է նստելու իրենց վրա այդ աշխատանքը»,- ասված է նամակում:

Սաթիկ Բադեյանը կարծում է, որ պետք է մեծ աշխատանք տանել լճի ափամերձ համայնքներում, որպեսզի նրանք հասկանան խնդիրը եւ միանան պայքարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930