Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է որոշում, ըստ որի՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, հետեւյալ oրակարգով՝ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետը սահմանելու մասին: