Տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզում բռնաբարության փորձ է տեղի ունեցել: Ոստիկանության Իջեւանի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Վազգեն Օհանյանը, ով նախորդ օրը մտել է Իջեւան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը եւ փորձել բռնաբարել 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանին: Վերջինս սկսել է բղավել, օգնություն կանչել: Սենյակ է մտել թոշակառուի թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, եւ Վազգեն Օհանյանը փախուստի է դիմել: Սուսաննա Բեկնազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժնից տեղեկացանք, որ բռնաբարության փորձի կապակցությամբ քրեական գործ է հարուցված, քննություն է կատարվում: Առաջիկայում դատարան միջնորդություն կներկայացվի Վազգեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքը ընտրելու վերաբերյալ: Ոստիկանության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Վազգեն Օհանյանը նախկինում դատված է եղել գողության համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի