Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարտանյութը օգուտ չի տվել. ոչ նորմալ լոլիկ, ոչ բադրիջան

Նոյեմբեր 01,2011 16:44

Ինչի պատճառով գյուղացիները սպասված բերքը չեն ստացել

Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ դժգոհ են տեղական արտադրության «Ազոտովիտ-1» եւ «Ազոցեովիտ-1» պարարտանյութերից: Դաշտ գյուղի բնակիչների ներկայացմամբ՝ պայմանագրով ձեռք բերած պարարտանյութը, որի հետ մեծ հույսեր էին կապում, ոչ մի օգուտ չի տվել. «Համարյա բերք չենք ստացել, մեր հաշվարկներով՝ պարարտանյութն օգտագործելու դեպքում պետք է որ մեր բոլոր ծախսերը փակվեին, դեռ մի բան էլ եկամուտ ստանայինք: Բայց հակառակը ստացվեց: Ո՛չ նորմալ լոլիկ, ո՛ չ էլ բադրիջան գրեթե չստացանք: Կոպիտ ասած՝ էդ պարարտանյութը  «սաղացրեցին» մեր վրա»: Նշենք, որ այդ պարարտանյութ արտադրող ընկերությունից էլ վստահեցնում էին, որ հանրապետության մի շարք համայքներում եւս օգտագործվել է «Ազոտովիտ-1» եւ «Ազոցեովիտ-1»-ը, սակայն չեն եղել նման դժգոհություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժած գյուղացիները պատրաստվում են նամակ ուղղել ՀՀ կառավարությանը, այսօր նրանց բողոքները փոխանցեցինք գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանին: Ի պատասխան «Առավոտի» հարցին, փոխնախարարը պատասխանեց, որ եթե  նույն սրվակի մեջ գտնվող նյութը մի տեղ օգտակար է եղել, մեկ այլ տեղ՝ ոչ, ուրեմն՝ մի տեղ ճիշտ են օգտագործել, մյուսում՝ ոչ. «Ելնելով հարցադրումներից՝ մենք անպայման ուսումնասիրություն կկատարենք տվյալ գյուղում, որպեսզի պարզենք, թե ինչն է պատճառը, որ թունաքիմիկատը ոչ բարենպաստ է օգտագործվել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930