Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում հոկտեմբերի 31-ին Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մանվելյանը, վարելով «Ագա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 4930 համարանիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Դալար գյուղի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթբետոնե պատին:
Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ` 21-ամյա Անի Հայրապետյանը, 2-ամյա զույգ եղբայրներ Արտյոմ եւ Գեւորգ Հայրապետյանները, 21-ամյա Ռոման Հայրապետյանը, 25-ամյա Ստելլա Սարգսյանը, 5-ամյա Առուշան Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: