Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդահամար-2011». շարունակել են ծեծել փակ դռները

Նոյեմբեր 01,2011 16:38

Չնայած մարդահամարը հոկտեմբերի 21-ին ավարտվել է, սակայն  հաշվարարները տնային այցեր են կատարել նաեւ հոկտեմբերի 22- 26-ը: Սա կոչվում է վերահսկիչ շրջագայություն: Մեզ հայտնել էին, որ վերջին օրերին հաշվարարները հրահանգ են ստացել ավելացնել հաշվառվողների թիվը: Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը դա հերքեց: Նա ասաց, որ  հաշվարարները նախկին այցերի ժամանակ փակ դռներ են տեսել եւ ոստիկանության անձնագրային բաժանմունքների հետ ճշտել են, թե արդյոք այդ մարդիկ արտերկրո՞ւմ են:

Մարզում գրանցված, սակայն արտերկրում գտնվող անձինք վերջին օրերին  հաշվառվել են, սակայն` «բացակա» նշումով: Աիդա Աչինյանից տեղեկացանք, որ մարզում ոչ մեկը չի հրաժարվել հաշվառումից:
«Իջեւան քաղաքում մի մարդ կար, աշխարհից նեղված էր, չէր ուզում հաշվառվել, համոզեցինք»,- ասաց Աիդա Աչինյանը: Մեր տվյալով, Նոյեմբերյան քաղաքում 3 , Կոթի գյուղում մի հոգի եւս  չի ցանկացել հաշվառվել, սակայն նրանց ասել են, որ դա պարտադիր է, իրենց նկատմամբ վարչական վարույթ կարող են հարուցել, եւ նրանք ստիպված համաձայնել են:

Տավուշում մարդահամար կատարող  հաշվարարների համար տրանսպորտի վառելանյութ չի հատկացվել, եւ նրանք ոտքով են կատարել շրջայցերը: Աիդա Աչինյանն ասաց, որ իրենք հաշվարարներին ընտրել են տվյալ համայնքից, որ չառաջանան  խնդիրներ: Սակայն մեծ տարածքով համայնքներ կան, օրինակ՝ Գանձաքարը, որ 7 կմ ձգվածություն ունի եւ հաշվարարին դժվար է ոտքով անցնել մեծ ճանապարհը: Մարդահամարի գործընթացում ընդգրկված են հրահանգիչներ, ովքեր գյուղեր գնալու համար ծախսերը կատարել են մարդահամարի իրենց վարձատրությունից, դրա համար չի հատկացվել առանձին գումար:

Մարդահամարի, չհաշվառվածներին հաշվառվելու վիճակագիրների կոչի մասին առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930