Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական գյուղտեխնիկան՝ լիզինգով

Նոյեմբեր 01,2011 16:41

Գյուղփոխնախարար Վարդան Կարապետյանը խոստանում է որակյալ տեխնիկա՝ անկախ նրանից, թե որ երկրի արտադրության կլինի:

Հայ ժողովրդին հարիր է ռուսական գյուղտեխնիկան, քան այլ երկրի արտադրության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը եւ հավելեց, որ ներկայումս պետական մակարդակով բանակցություններ են վարվում ռուսական  «Ռուսագրոմաշ» կորպորացիայի հետ՝ լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա եւ սարքավորումներ ներկրելու նպատակով: Փոխնախարարի ներկայացմամբ՝ ռուսական տեխնիկան շատ ավելի էժան կնստի, քան, օրինակ՝ արդեն ձեռք բերած «Նյուհոլանդի» կոմբայնը, որն արժե 150 հազար դոլար: Վ. Կարապետյանի խոսքերով. «Նյուհոլանդի» կոմբայնը լավն է, բայց ռուսական «Նիվա» կոմբայնն էլ չի զիջում իր պարամետրերով: Դեռ բանակցություններ են գնում, որ 70 հազար դոլարանոցը՝ 50 հազարով գնենք: Բայց սա դեռ խմոր է»:

Պարոն Կարապետյանի ներկայացմամբ՝ նման ծավալի ծրագիր Ռուսաստանի հետ առաջին անգամ է իրականացվում. հայկական կողմն աշխատում է, որ ներկրվի 50 մլն դոլարի գյուղտեխնիկա՝ 7 տարի ժամկետով եւ 5 % տոկոսադրույքով: Եվ քանի որ ծրագիրն ի կատար է ածվում ճապոնական դրամաշնորհով, ապա գումար տվողն էլ որոշելու է, թե որ ընկերությունից պետք է գնվի գյուղտեխնիկան եւ սարքավորումները: Փոխնախարարի խոսքերով՝ դրամաշնորհով մինչ օրս 1000 միավոր գյուղտեխնիկա եւ սարքավորումներ են ներկրվել, որոնք նորացվում են պարբերաբար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930