Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. ՀՀԿ-ն կենտրոնացնում է ռեսուրսներն ընտրություններից առաջ

Նոյեմբեր 01,2011 16:37

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ այս օրերին եղած պաշտոնանկությունները նորմալ երեւույթ են: Այս մասին նա այսօր լրագրողներին ասաց «Հայելի» ակումբում: Ըստ նրա՝ իշխանությունը, ի դեմս կոալիցիայի, կենտրոնացնում է ամեն ինչ, որ կարողանա հստակ այս փուլը անցնել իր համար օգուտով. «Կարելի է ենթադրել, որ ինչ-որ շարք այդ պաշտոնանկությունների կշարունակվի, մեկ-մեկ լինում են անհասկանալի դեպքեր՝ ինչպես Կարեն Կարապետյանի հրաժարականը՝ քաղաքապետի, որը  հեչ նախատեսված չէր» ,- ասաց նա: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի կարծիքով՝ ստեղծված իրադրությունը չի կարելի կապել երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական պայքարի հետ: «Ես նորից եմ կրկնում, որոշակի առումով հասկանալի պրոցես է, այսինքն՝ եթե վերցնենք այդ տեսակետից, անձնականը մի կողմ դնենք, Կարեն Կարապետյանի հրաժարականը, Տարոն Մարգարյանի նշանակումը, նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը հատկապես, նաեւ այդ առումով, Երեւանում կենտրոնացնում է իր ռեսուրսը՝ ապագա ընտրություններից առաջ եւ սա հասկանալի պրոցես է»,- ասում է նա: Այս ամենի վերաբերյալ Արամ Կարապետյանն ունի իր դիրքորոշումը. «Հայաստանում կոալիցիան բյուրոկրատական, գաղափարական կառույց չի: Դրա համար էլ  կարող են լինել թե՛ կոալիցիայի ներսում խնդիրներ, կարող են լինել եւ այլ կուսակցությունների հետ կապված խնդիրներ: Եթե լիներ գաղափարական կառույց, ապա այդ պարագայում մենք մի քիչ ուրիշ իրավիճակ կունենայինք, ինքը քաղաքական միություն է, դրա համար էլ վիճակը էսպիսին է»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930