Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Ո՞վ է կեղծել քաղաքապետի ստորագրությունը

Նոյեմբեր 01,2011 15:22

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անհաիտ Բախշյանը նամակ է ուղղել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին. «Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ԺԽԵ-0594/11 թվագրված պատգամավորական հարցմանս ի պատասխան 17.10.2011 թվականին ստացել եմ` Երեւանի գործող քաղաքապետի նամակը, իմ կարծիքով, կեղծված  ստորագրությամբ, որի մասին մտահոգություններս կիսել եմ թե Կարեն Կարապետյանի, թե քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ:

Խնդրում եմ պարզել եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7–րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում տրամադրել պատասխանը, թե ո՞վ եւ ինչո՞ւ է այդ նամակի տակ դրված ստորագրությունը, իմ կարծիքով, կեղծել: Գուցե այն պատճառով, որ քաղաքապետի նամակում իմ կողմից բարձրացված հարցերի պատասխանները շրջանցվա՞ծ են:

Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ իմ պատգամավորական հարցումը վերաբերում էր սեպտեմբերի 24-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված, Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենի կողմից հաստատված «Գլուխդ պատին ես տալիս» լուրին եւ դպրոցի ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի` հունիսի 28-ին քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետին ուղղված դիմումին ընթացք չտալու մասին: Դիմումով ուսուցչուհին հայտնել էր, որ դպրոցի մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ տնօրենի եւ մայրենիի ուսուցչուհի Խլոպուզյանի կողմից  իր հասցեին հնչել էին զրպարտություններ, որի հետեւանքով վիրավորվել է իր արժանապատվությունը:

Ի պատասխան իր դիմումի, ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանը սույն թվականի հուլիսի 28-ին քաղաքապետարանի  Հանրակրթության վարչության պետի ստորագրությամբ ստացել է նամակ, որում ասվում է, որ «նամակում  բարձրացված հարցերն իրականությանը չեն համապատասխանում» եւ ոչ մի խոսք նման դեպքերում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքով պահանջվող վարչական վարույթ հարուցելու եւ Օրենքի 35, 37, 38, 39–րդ հոդվածներով ամրագրված վարույթի անցկացման բազմակողմանիության, լրիվության, օբյեկտիվության, մասնակիցներին լսելու եւ վարչական վարույթի նյութերի մատչելության մասին»:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930